ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Կարևոր հարցեր, որոնք Հայաստանը պետք է կարողանա լուծել

Կարևոր հարցեր, որոնք Հայաստանը պետք է կարողանա լուծել
01.03.2026 | 13:01

Անհավանական եմ համարում, բայց այնուամենայնիվ ուզում եմ փոքր ինչ հուսալ, որ այսօր հրավիրած անվտանգության խորհրդի (որտեղ մեծ մասը տեղով մեկ վտանգ են երկրին) նիստում, գոնե նվազագույն պատկերացում ունեցել են, թե ինչ նոր մարտահրավերներ ու սպառնալիքներ են ի հայտ գալիս ՀՀ համար:

Իրավիճակը մեր երկրի շուրջ և տարածաշրջանում, բավականին բարդ է ու հղի բազմասցենար զարգացումներով:

Պատերազմը կարող է նաև երկար չտևել, բայց արդեն հասցրել է մասշտաբներ ձեռք բերել և տարածաշրջանի համար նոր իրավիճակ ստեղծել: Կարծում եմ, որ ռեգիոնալ պետությունների միջև փոխհարաբերությունների վերանայման խնդիրներ են առաջանալու՝ այդ թվում նաև անվտանգային, կոմունիկացիոն, էներգետիկ և քաղաքակրթական առումներով:

Մինչ այդ՝ կարևոր հարցեր կան, որոնք Հայաստանը պետք է կարողանա լուծել․

ա) չեզոքության պահպանում,

բ) թուրք-ադրբեջանական և այլ շահագրգիռ կողմերից հնարավոր պրովոկացիաները կանխարգելելու պատրաստվածություն,

գ) հակամարտող կողմերի տարբեր ծառայությունների և այլ շահերի միջև «հաշիվներ մաքրելու» պլացդարմի չվերածում,

դ) հնարավոր փախստականների հոսքերի կառավարում, իսկ քաոտիկ ընթացքի և ծավալի դեպքում՝ կանխարգելում,

ե) պարենային և վառելիքային պաշարների ապահովման հնարավոր հարցերում՝ կանխավ լուծումների նախանշում:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1346

Մեկնաբանություններ